Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը. Տեսանյութ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանն իրեն Արցախում հաշվառումից հանելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը. «Մենք ունենք վերջին տասը տարին անընդհատ կացության խնդիր, մենք առաջին հերթին դատի ենք տվել։ Գործը դատարանում է մայիսի քսաներեքին Ստեփանակերտում տեղի կունենա դատ․տեսնենք՝ ինչ պատասխան են տալու։ Մենք հանդիպում ենք քաղաքացիների հետ, պատրաստվում ենք ստորագրահավաքի»,- ասաց Բաբայանը։

Factor.am-ի տեսանյութը` ստորեւ։