Պուտինի հետ հեռախոսազրույցն ունեցել եմ Ուկրաինայի նախագահի խնդրանքով. Մակրոնը մանրամասներ է հայտնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել:

Մասնավորապես, նա ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցն ունեցե; է Ուկրաինայի նախագահի խնդրանքով:

«Զելենսկիի խնդրանքով, ինչպես նաև հաշվի առնելով հումանիտար բնույթի խնդիրները ես զանգահարել եմ Վլադիմիր Պուտինին:

ՌԴ նախագահին փոխանցել եմ միջազգային հանրության հորդորը պատերազմը դադարեցնելու մասին և ընդգծել կրակը դադարեցնելու անհրաժեշտությունը: Քանի որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները մեկնարկել են, ես պահանջեցի դադարեցնել կրակը և զինված հարձակումները քաղաքացիների ու բնակավայրերի նկատմամբ:

Նաև պահանջել եմ հարգել միջազգային մարդասիրական իրավունքները և քաղաքացիական անձանց պաշտպանություն: Այս կապակցությամբ Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Հետագա հնարավոր խնդիրներից ու բարդություններից խուսափելու համար, ես առաջարկեցի Վլադիմիր Պուտինին մնալ կապի մեջ», -իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Մակրոնը: