Քաջարանի բազմաբնակարան շենքերն արդիականացվում են և ջերմամեկուսացվում

Քաջարանի բազմաբնակարան շենքերն արդիականացվում են և ջերմամեկուսացվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 

«Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն փաթեթներով՝ ՏԿԵՆ և ՄԱԶԾ համագործակցության արդյունքում:

Ծրագրով նախատեսվում է շենքերի արտաքին պատերի ու տանիքի ջերմամեկուսացում, ինչը մարզաբնակ քաղաքացիներին հնարավորություն կտա նվազեցնել էներգետիկ ծախսերը, արդիականացնել շենքերի արտաքին տեսքը և բարձրացնել համայնքների զբոսաշրջային գրավչությունը»,- իր գրել է Պապիկյանը:

Քաջարանի բազմաբնակարան շենքերն արդիականացվում են և ջերմամեկուսացվումԲազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության…

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Monday, April 12, 2021