ԱՄՆ-ն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Կիևի իշխանությունների հետ խաղաղ բանակցություններում, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատես է հակամարտության ավարտի հեռանկարների առնչությամբ։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցում և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների հետ, պարզապես պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ», – ասել է Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։
«Նախագահն այս պահին շատ լավատես է և կարծում է, որ մենք կարող ենք այս գործընթացը հաջող ավարտին հասցնել», – ընդգծել է նա։



















