Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը

Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը:

Այս մասին նշված է Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի կայքում:

Նշված է, որ հուշարձանը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից (նույն նյութից)։

Նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։