Ադրբեջանցի 5 մարզիկ կժամանի Հայաստան՝ Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի 2023 թ.-ի առաջնությանը մասնակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի կայքում հրապարակված վերջնական ցանկից։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Հյուսիսային պողոտայում ազդարարվել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի մեկնարկը:
Այդ ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունը, սակայն դեռ ոչ վերջնական:
Առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: