ՌԴ խաղաղապահ առաքելության թեժ գիծն ստացել է 494 անհետ կորած զինծառայողի մասին ահազանգ

Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանմանը կից թեժ գծի գործարկումից հետո մինչ այժմ ստացվել է 494 անհետ կորած զինծառայողի մասին տվյալ։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ խաղաղապահ առաքելության տելեգրամի ալիքը։

Ըստ աղբյուրի, տվյալները ստուգվել, մշակվել և փոխանցվել են Խաղաղապահ առաքելության ստորաբաժանումներին։