Ֆրանսիայից բացի, ԵՄ այլ երկրները ՌԴ-ի հետ շփումների հետ վերականգնում չեն նախաձեռնել. Պեսկով

Ռուսաստանի հետ առճակատման մեջ գտնվող մյուս եվրոպական երկրները դեռևս չեն հետևել Մոսկվայի հետ շփումները վերականգնելու Փարիզի որոշմանը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է եվրոպական մյուս մայրաքաղաքներին, ապա մինչ այժմ նման նախաձեռնություններ չեն եղել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա նաև նշել է, որ Մոսկվան իսկապես շփումներ է ունեցել Փարիզի հետ, որոնք ցանկության դեպքում թույլ կտան բավականին օպերատիվ կերպով հաստատել բարձր մակարդակի երկխոսություն։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը Մոսկվայի հետ վերականգնել է կապուղիները տեխնիկական մակարդակով։ Նա նաև հայտնել էր, որ մի շարք եվրոպացի գործընկերների առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։