ՀՀ ԱԻՆ-ը Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում հրետանու արկի հայտնաբերման ահազանգ է ստացել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 21-ին, ժամը 18։42-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի մոտակայքում քաղաքացիները հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են հրետանու արկ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: