Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից․ օգնության են հասել փրկարարները

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Ա․ Պ․-ի (ծնված 1986 թ.) ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանության բաժին: