Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի մեր երկիրը. Արշակ Կարապետյանը՝ պահեստազորայիններին (տեսանյութ)

Եռամսյա հավաքների մասնակիցների ինտենսիվ մարզումները շարունակվում են։ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, հետևելով մարզումների ընթացքին, եռամսյա հավաքների մասնակիցներին կոչ է արել անել հնարավորը՝ վերապատրաստման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար:

«Զինուժ մեդիան» փոխանցում է, որ, այդ մասին նա հայտարարել է հավաքներին մասնակցող պահեստազորայիններին այցելելու ժամանակ: Կարապետյանը հիշեցրել է, որ Հայաստանի զինված ուժերը սահմանների անվտանգության երաշխավորներն են, եւ նրանց մարտական պատրաստությունից է կախված երկրի խաղաղ ապագան:

«Մենք պետք է սովորենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի, մնացածը լավագույն դեպքում կարող են օգնել։ Մեր երկրի պաշտպանները մենք ենք»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: