Հայկական օլիգարխիայի վախճանը. «Լրագիր»

Հայկական օլիգարխիայի վախճանը. «Լրագիր»
Հայկական օլիգարխիայի վախճանը. «Լրագիր»

Հայտնի գործարար Վահագն Հովնանյանն Ազատություն ռադիոյին ասել է, որ օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, և եթե իրավիճակը չփոխվի՝ «սա մահ է տնտեսության համար»:

«Ես խիստ եմ խոսում, բայց ուզում եմ, որ անպայման մեկը սկսի լսել, ճիշտ ժամը հիմա է, արդեն ժամանակն է։ Ժողովուրդը հույսը կտրել է, ժողովուրդը պետք է արթնանա և սկսի վերականգնել իր հույսերը», ասել է գործարարը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական օլիգարխիա կոչվածը: Դա պետական լծակները եւ տնտեսությունը ուզուրպացրած մի խումբ է, որն իր դիրքերին հասել է բարձրագույն իշխանությանը մատուցած ծառայությունների՝ ընտրական սահմանադրական մեխանիզմների ոչնչացման, հանրային իրավունքների ու օրինական պահանջների չեզոքացման եւ բազմաթիվ այլ հանցագործությունների միջոցով:

Խոշոր հաշվով, սակայն, սա օլիգարխիա էլ չէ, եւ ոչ էլ նույնիսկ քրեական օլիգարխիա, այլ պարզապես քրեական խմբավորում, որն իր ձեռքն է վերցրել երկրի բոլոր ֆինանսական-տնտեսական հնարավորությունները: Այն չունի որեւէ գաղափարախոսություն եւ իդեալներ, նրան հակացուցված են հանրային-պետական խնդիրները:

Այս խմբավորումն ապրում է պետական բյուջեի ու ժողովրդի գրպանի հաշվին, չի անում որեւէ ներդրում երկրի ապագայի մեջ: Այն ներդրում չի անում նույնիսկ սեփական բիզնեսների մեջ, շահագրգռված չէ երկրի քաղաքական, տեխնոլոգիական, կրթական համակարգերի արդիականացման հարցերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/102135