Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։

Առանց պաշտպանիչ դիմակի ներկայացած անձանց մուտքը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ սահմանափակվելու է։

Հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները: