Տաք սնունդ վանաձորցի անապահով տարեցներին` Սերժ Թանկյանից եւ նրա կնոջից

Տաք սնունդ վանաձորցի անապահով տարեցներին` Սերժ Թանկյանից եւ նրա կնոջից
Տաք սնունդ վանաձորցի անապահով տարեցներին` Սերժ Թանկյանից եւ նրա կնոջից

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը  2014 թվականի փետրվարի 17-ից  Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից: 

Այս մասին տեղեկացնում է «Օրրանի» մամլո հաղորդագրությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, տաք սնունդ ստանալու  և միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները «Օրրան» կհաճախեն կեսօրին: Տաք սննդի այս  ծրագիրը կազմվել է  Երևանի «Օրրանի» տարեցների ծրագրի հիման  վրա, որում` 2000 թվականից ի վեր,  ավելի քան 55 տարեցներ  են ընդգրկված:

Ներկայնումս Վանաձորի «Օրրան» են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների ավելի քան 65 երեխաներ, որոնք «Օրրանում» ստանում են տաք սնունդ, ինչպես նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաև մասնագիտական վերապատրաստÙ³Ý դասընթացների և  մշակութային հարուստ ծրագրերի:

«Սահմանափակ միջոցների պատճառով սկզբում մենք հնարավորություն չունեցանք ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպես որ դա արվում էր Երևանի Օրրանում» – մեկնաբանում է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը: 

«Երբ Սերժ Թանկյանը և նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես  օգնել Վանաձորի «Օրրանին», մենք  նրանց առաջարկեցինք  մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ և  արագորեն`  մի քանի օրվա ընթացքում,  արդեն ծրագրում  կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցները օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան և հոգածության հնարավորություն կունենան»:

© Medialab.am