Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև. Factor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ հրապարակված ուղերձում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ էր գնալ մինչև վերջ, եթե Լեռնային Ղարաբաղի հայերը չենթարկվեին։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը զոհեր ու վիրավորներ ունի։ «Ցավոք, հակահաբեկչական գործունեության հետևանքով ունենք զոհեր, ունենք նաև վիրավոր զինծառայողներ ու սպաներ»,- ասել է Ալիևը՝ հստակ թիվ չնշելով։

Բացի այդ, նա նշել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը` հավելելով, որ Հայաստանը քաղաքական կոմպետենտություն է դրսևորել, ինչը Բաքուն գնահատում է։

«Կարծում եմ, որ այսօր և երեկ տեղի ունեցած իրադարձությունները դրական ազդեցություն կունենան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վրա: Հայաստանի երեկ և այսօր ցուցաբերած դիրքորոշումը խոստումնալից է», – ասել է Ալիևը։