Ադրբեջանում գերության մեջ գտնված Արթուր Դավիդյանը վերադարձվել է. Պապիկյան

«Այս պահին Հայաստան է վերադարձվում Արթուր Դավիդյանը, որը Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսին», -քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Նա ասաց, որ Դավիդյանն արդեն Հայաստանի Հանրապետությունում է:

Պապիկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են գերիներին վերադարձնելու համար: