Պետք է ապրենք և գործենք նոր, շատ ավելի բարձր որակի երկիր ստեղծելու տեսիլքով և հավատով. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետք է ապրենք և գործենք նոր, շատ ավելի բարձր որակի երկիր ստեղծելու տեսիլքով և հավատով։

Տավուշի զարգացման 5-ամյա ռազմավարության մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Գործընկեր կազմակերպություններին ներկայացրել ենք ռազմավարության հիմնական սկզբունքները՝ արագացում, դիվերսիֆիկացում, վիրուսային տարածում, համագործակցություն և նորարարություն»։