Գյուղնախարարը շնորհակալություն է հայտնել

Գյուղնախարարը շնորհակալություն է հայտնել
Գյուղնախարարը շնորհակալություն է հայտնել

«Շնորհակալություն ոստիկանությանը` օպերատիվ արձագանքի և մարդասիրական վերաբերմունքի համար»,-իր նամակում` ՀՀ ոստիկանության պետին գրել է գյուղնախարարը: 

«Մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած արմավիրցիներին աջակցելու նպատակով, պետական աննախադեպ օժանդակությանը զուգահեռ, մենք հանդես եկանք կոչով` բարոյական և նյութական օգնություն ցուցաբերել տուժածներին:

Ոստիկանությունն առաջիններից էր, որ արձագանքելով մեր կոչին՝ կարկտահարությունից տուժած գյուղացիների աջակցման համար բացված հիմնադրամին փոխանցեց ավելի քան 20 միլիոն դրամ:

Մենք շնորհակալություն ենք հայտնում օրեցօր բարեփոխվող մեր ոստիկանությանը` իրեն հատուկ օպերատիվ արձագանքի և մարդասիրական վերաբերմունքի համար:

Հայրենի ոստիկանը կանգնելով տուժած արմավիրցիների թիկունքին՝ մեկ անգամ ևս ապացուցեց, որ մեր պետության ու նրա բոլոր քաղաքացիների պաշտպանն է` ցանկացած իրավիճակում, մեկը` մեզնից”,-ըստ պաշտոնական հաղորդագրության գրել է Սերգո Կարապետյանը:

© Medialab.am