«Քաղաքական միասեռականության հետեւանքները».Լրագիր

«Քաղաքական միասեռականության հետեւանքները».Լրագիր
«Քաղաքական միասեռականության հետեւանքները».Լրագիր

Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ եթե Հայաստանում միասեռական ամուսնությունների օրինականացում լինի, ինքը քաղաքականությունից դուրս կգա: Ուրեմն պետք է հնարավորինս արագ օրինականացնել այդ ամուսնությունները: Միգուցե Գալուստ Սահակյանը մենակ չհեռանա, եւ այդպես հնարավոր լինի Հայաստանը ձերբազատել քաղաքական միասեռականությունից:

Զարմանալի է, բայց վերջին շրջանում այդ հարցը չգիտես ինչու եւ ինչպես հայտնվեց Հայաստանի հանրային ուշադրության կենտրոնում, այդ թվում նաեւ լրագրողների ջանքերով: Ֆրանսիան ընդունեց միասեռական ամուսնությունները լեգալացնող օրինագիծը, այն հասկանալիորեն առաջացրեց մեծ աղմուկ, Ֆրանսիայում տեղի են ունենում հսկայական բողոքի ակցիաներ, անգամ այլ եվրոպական երկրներում են բողոքի ակցիաներ տեղի ունենում:

Բայց այդ ամենը Հայաստանից հեռու է: Խոսքը ֆիզիկական հեռավորության մասին չէ, այլ օրակարգային: Հայաստանում այդպիսի խնդիր չկա եւ առաջիկա առնվազն 20-30 տարում չի էլ լինի, եթե ոչ 50-60 տարում: Ուրեմն ինչու անընդհատ բարձրացնել այդ հարցն այստեղ, ինչու մոտենալ այս կամ այն գործչին ու Հայաստանում հեռանկարների մասին հարցուփորձ անել, երբ հարցուփորձ անելու այնքան այլ թեմաներ կան՝ ավելի առարկայական, ավելի օրակարգային, հրատապ, հաճախ նույնիսկ ուշացած:

Ինչու՞ Հայաստանում խորացնել «միասեռականացված» Եվրոպայի պատկերը: Ու՞մ համար, ի՞նչ նպատակով: Ո՞վ է ուզում, որ Եվրոպա հասկացությունը Հայաստանում դառնա «միասեռականության» հոմանիշ, կամ միասեռականությունը դառնա Եվրոպայի հոմանիշ:

Վերջին օրերին այդ «համադրությունը» բավական դինամիկ բնույթ է ստացել, հատկապես Արեւմուտք-Ռուսաստան դիսկուրսի համատեքստում: Միասեռականությունը կարծես թե դարձել է եվրասիասեռականության գաղափարախոսների վերջին փաստարկը, որ հանձնել են իրենց համակիրների ձեռքն ու դուրս բերել հայաստանյան ասպարեզ, լայնորեն տպավորություն ստեղծելով, որ Եվրոպայի հետ մերձեցումը դա անխուսափելի մերձեցում է միասեռականության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ