FLYONE ARMENIA ավիաընկերությունն իրականացրեց Երևան – Միներալնիե Վոդի – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ առաջին չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը տվել է Երևան -Միներալնիե Վոդի – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը: 

Նշված ուղղությամբ առաջին թռիչքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից  դեպի Միներալնիե Վոդիի Միխայիլ Լերմոնտովի անվան միջազգային օդանավակայան իրականացվել է 2022 թ․ նոյեմբերի 14-ին: 

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, FLYONE ARMENIA ազգային ավիաընկերության թռիչքային քարտեզում Միներալնիե Վոդին Ռուսաստանի Դաշնության հինգերորդ քաղաքն է: Չվերթերի հաճախականությունը  հետևյալն է՝  շաբաթական 3 չվերթ, երկուշաբթի,  չորեքշաբթի, և շաբաթ օրերին։ 

«Այս չվերթը արագ և հարմարավետ ճամփորդելու ևս մեկ հնարավորություն է։ Վստահ ենք, որ այն պահանջված կլինի թե ուղիղ, թե տարանցիկ շրջագայությունների համար»,-նշել է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.: 2022թ․ հոկտեմբերին ընկերությունը դարձավ հայաստանյան շուկայի առաջատարը տեղափոխած ուղևորների թվով։ 

FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով,  ինչպիսիք են  Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սոչին, Եկատերինբուրգը,  Փարիզը,Լիոնը, Քիշնևը,  Թբիլիսին և Ստամբուլը:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։ 

Դրանք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: