Զախարովան հայտնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ՌԴ անփոփոխ աջակցության մասին

Ռուսաստանն անփոփոխ կերպով աջակցում է Հայաստանի  և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը սկսվել է հունվարի 14-ին Մոսկվայում՝ ՌԴ միջնորդությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը՝ ելնելով նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման շահերից»,- նշել է Զախարովան՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ռուսական կողմի ջանքերը երկար տարիների պատմություն ունեն: