Նախկին նախարար. Բագրատյանը «չափելի, կշռելի խոստումներ» է տվել

Նախկին նախարար. Բագրատյանը «չափելի, կշռելի խոստումներ» է տվել
Նախկին նախարար. Բագրատյանը «չափելի, կշռելի խոստումներ» է տվել

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի բնութագրմամբ, ՀԱԿ սառեցված անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագիրը «բավականին բարձր մակարդակի վրա ձեւավորված ծրագիր է»:

Նախկին նախարարը չի մտաբերում մի դեպք, որ նման ծրագիր տեսած լինի ՀՀ անկախ պետության ժամանակաշրջանում որեւէ մի թեկնածուից կամ կուսակցությունից: «Բագրատյանի ծրագիրն աչքի է ընկնում, մասնավորաբար, իր հստակությամբ, կարեւորագույն ուղղությունների եւ թիրախների հանրագրմամբ: Բոլոր բաժինները եւ ուղղությունները միմյանց հետ տրամաբանական կապվածութուն ունեն, ինչը ես կարեւոր եմ համարում: Նաեւ մի կարեւոր հանգամանք` հիմնական խոստումները չափելի են: Այսինքն, թեկնածուի ընտրվելու դեպքում հանրությունը վաղը-մյուս օրը կարող է ասել` այս ցուցանիշը դու ամրագրել էիր, որ պետք է հասնես դրան ու չես հասել: Այսինքն, ծրագիրը հստակ է եւ լոզունգային չէ: Չափելի, կշռելի խոստումներ են տրված»,- ասում է մեր զրուցակիցը:

Ինչ մնում է ծրագրի առողջապահության մասին, առողջապահության նախկին նախարարը նկատում է, որ ծրագիրն անվանված է տնտեսական ծրագիր ու այդ տեսանկյունից փաստում է, որ առողջապահության էկոնոմիկային վերաբերվող երկու հիմնական եւ կարեւոր դրույթներ են ամրագրված. «Հստակ խոստում կա, երեք տարիների ընթացքում ՀՆԱ-ից առողջապահությանը հատկացվող միջոցները հասցնել մինչեւ 5-5,5 տոկոս, պետական պատվերի` մրցույթային մեթոդով տեղադրման գաղափարն է առաջ քաշվում: Տնտեսագիտական տեսանկյունից, այս երկու կետերը, որոնք հիմնականում բերված են ծրագրում, այո, բնականաբար, առողջապահական ոչ բոլոր խնդիրներն են իրենց մեջ ընդգրկում, սակայն, առողջապահության էկոնոմիկայի տեսանկյունից շատ կարեւոր ուղղություններ են մատնանշում»: Կարդալ ավելին