Ադրբեջանի թիրախավորված հարվածից Տիգրանակերտի հնագիտական ճամբարն էական վնասներ է կրել

Ադրբեջանի թիրախավորված հարվածի արդյունքում այս անգամ մեծ վնասներ է կրել Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, չորս տնակներից երկուսն ավերվել են, մյուսների դռները, պատուհանները դուրս են շպրտվել, գույքը փչացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Օրեր առաջ ինչ-որ մեկը տեսել էր հակառակորդի այս վայրագությունը, տեղեկացրել Պետրոսյանին: Հետո կամավորների խումբը, որը փորձում է Արցախի հուշարձանների վիճակն ուսումնասիրել, եթե հնարավոր է՝  նկարել, գնահատել, գնացել է, տեսել, որ արկն ընկել է բակում: «Հնագիտական հանգրվանում 4 տնակ կա, երկուսը լրիվ են ավերվել, մյուս երկուսի դռներն ու պատուհաններն են դուրս շպրտվել այդ ալիքից, պատերն այդ արկի բեկորներից լրիվ ծակոտվել են, գույքն ամբողջովին փչացել է»,-ասաց Պետրոսյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։