Աննա Մազմանյանն ազատվել է նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Աննա Մազմանյանն ազատվել է ՇՄ նախարարի տեղակալի պաշտոնից։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Մազմանյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»: