Հայտնի է Բելգիայում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության Հայաստանի թիմի կազմը

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Բելգիայի Անտվերպեն քաղաքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 9-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության 52-րդ աշխարհի առաջնությունը, որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով.

Մարզիկներ

Արթուր Դավթյան

Հարություն Մերդինյան

Վահագն Դավթյան

Արթուր Ավետիսյան

Գագիկ Խաչիկյան

մարզիչներ՝

Հակոբ Սերոբյան

Հայկ Նազարյան

Սոս Սարգսյան

«Այս պահին (11.09-25.09) մեր թիմը ամբողջ կազմով անցկացնում է ուսումնամարզական հավաք Վրաստանի Թբիլիսի քաղաքում:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: