Մայիսի 31-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 800 քմ, Նոր Նորքի վարչական շրջանում՝ մոտ 800,Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 400 քմ։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։