Արա Պապյան. Ռուսաստանը պետք է իմանա, որ Հայաստանը միշտ ունի այլընտրանք

Արա Պապյան. Ռուսաստանը պետք է իմանա, որ Հայաստանը միշտ ունի այլընտրանք
Արա Պապյան. Ռուսաստանը պետք է իմանա, որ Հայաստանը միշտ ունի այլընտրանք

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին է անդրադարձել Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը որևէ կերպ չի կարող զենք վաճառել Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ստրատեգիական դաշնակիցն է, իսկ ստրատեգիական դաշնակիցներն այն դաշնակիցներն են, որոնք պատրաստ են տնտեսական,  քաղաքական շահը զոհաբերել հանուն դաշնակցի: Հայաստանը պաշտոնական դիրքորոշում պետք է հայտնի, որ մեզ համար անընդունելի է և հարիր չէ դաշնակցի նման պահվածքը, մինչդեռ մենք՝ որպես Ռուսաստանի դաշնակից, մեզ բավականին հավատարիմ ենք պահել, որի արդյունքում տնտեսական համագործակցության կորուստներ ենք ունենում:

«Երբ Արևմուտքին դիմում ես ներդրումների ակնկալիքով, ասում են`ձեր դաշնակիցը Ռուսաստանն է, թող նա էլ լինի: Մեր դաշնակիցը զինում է մեր թշնամուն»,-ասել է Արա Պապյանը, նաև հավելել, որ պատերազմի դեպքում երկու կողմերից էլ տասնյակ հազարավոր զոհեր են լինելու, և թող Ռուսաստանը հայտարարի, որ մեր արյան գնով փող է աշխատում:

Ռուսաստանի՝ Հայաստանին անվճար զենք մատակարարելու պատրվակն անհիմն է, քանի որ որևէ մեկս չենք տեսել այդ զենքը, քանի որ այն ռուսական բազայում է: Ավելին, բանախոսը նշել է, որ մենք չենք կարող իմանալ ռուսական արձագանքը պատերազմի դեպքում, քանի որ դառը փորձ ունենք՝ 17 թվականին, 19-20 թվականներին, 90-ականներին Բաքվի և Սումգայիթի ջարդերին: Կարդալ ավելին http://www.lragir.am/index/arm/0/politics/view/84574