Քոչարյանի պաշտպանները դատարանից պահանջում են զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները և հերքել դրանք

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի Հանրապետության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայցի հիմքում ընկած են Նիկոլ Փաշինյանի՝ ս․թ․ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հնչեցրած արտահայտություններն են։

Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։ Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 մլն դրամ։

Այս մասին տեղեկացնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։