Ալավերդու ոստիկանները հետապնդել ու բռնել են ապօրինի փայտանյութով մեքենան․ Տեսանյութ

Ալավերդու ոստիկանները հետապնդել ու բռնել են ապօրինի փայտանյութով մեքենան․ Տեսանյութ
Ալավերդու ոստիկանները հետապնդել ու բռնել են ապօրինի փայտանյութով մեքենան․ Տեսանյութ

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Թումանյանի պաժնի պարեկային ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։

Նրանք ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Մարց գյուղում կանգներցրել են «Ֆորդ Տրանզիդ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին ու դիմել է փախուստի։ Պարեկայինները հետապնդել են և Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների օգնությամբ Փամբակ գյուղի տարածքում մեքենան կանգնեցրել են։

Վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին, իսկ մոտ 3․5 խմ փայտանյութով մեքենան տեղափոխվել բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վանաձորի բնակիչ, 44-ամյա տղամարդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։