Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրում կատարել են պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքներ:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ականազերծման ընթացքում ռուսաստանյան սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթյունավտանգ առարկա, որոնց թվում 122 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր ու գումարային տանկային զինամթերք: Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված հրաձգարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել են 24 453 պայթուցիկ առարկաներ: