Կրակ է բացվել Ադրբեջանի կողմից. Եվրամիության դիտորդական առաքելությունը հաստատում է

Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր հաղորդագրություն է տարածել, հաստատելով, որ կրակոցներ են հնչել Ադրբեջանի կողմից։

«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին։ ԵՄ որևէ անդամ չի տուժել», – ասված է հայտարարության մեջ։Նախորդ հայտարարությունը, որով ԵՄ առաքելությունը հերքում էր ադրբեջանական կողմից կրակ բացելու մասին ՀՀ ՊՆ հայտարարությունը, հեռացված է։