Ընդդիմությունը իշխանություններին 24 ժամ տվեց կողմնորոշվելու համար

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ընդդիմադիր 3 երիտասարդների կալանավորումը շատ մեծ խոչընդոտ է սկսված ընդդիմություն-իշխանություն երկխոսության համար:
«Սակայն դեռ կա 24 ժամ ժամանակ, և կախված նրանից, թե ինչպիսին կլինի տղաների կարգավիճակը մինչև վաղը, ժամը 10:00-ը, մենք որոշում կկայացնենք»,- հայտարարել է Մուսինյանը։
Հիշեցնենք, որ վաղը ժամը 10-ին Կառավարության ընդունելությունների տանը պետք է կայանա ընդդիմություն-իշխանություն երկխոսության համար ձեւավորված պատվիրակությունների 5-րդ հանդիպումը:
«Խափանման միջոցը փոխելը իշխանության համար խնդիր չէ»,- այսօր հայտարարել է Արման Մուսինյանը:

© Medialab.am