«Վտանգված է «Ժողովուրդ» օրաթերթի հետագա գործունեությունը». Թերթի գույքի վրա արգելանք է դրվել

«Վտանգված է «Ժողովուրդ» օրաթերթի հետագա գործունեությունը». Թերթի գույքի վրա արգելանք է դրվել
«Վտանգված է «Ժողովուրդ» օրաթերթի հետագա գործունեությունը». Թերթի գույքի վրա արգելանք է դրվել

«Ժողովուրդ» օրաթերթում ստեղծված իրավիճակի մասին ահազանգում է խմբագրությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումը այն մասին, որ օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված: Պատճառն այն է, որ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան» եւ դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանը կարծում է, որ իր պատին ու արժանապատվությունը, ինչպես նաեւ գործարար համբավը արատավորվել է օրաթերթի հրապարակումներից մեկով, ինչի համար պահանջում է հերքում եւ 3 մլն դրամի փոխհատուցում:

Ստորեւ ներկայացնում ենք խնդրո առարկա հրապարակումը:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երեւանի ու Գյումրու խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա: Զրուցեցինք Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: «Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել, ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք»,-ասաց Խ. Խաչատրյանը: Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում:

Ներկայացնում ենք նաեւ 27.09.2012թ. հրապարակված Սննդի անվտանգության պետական ծառաույթնան հայտարարությունը՝ ԵԹՖ-ի ժամկետնանց հավկիթների մասին. «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտան•ության պետական ծառայությունը հայտնում է, որ իրենց կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերում հայտնաբերվել են շեղումներ մի շարք ցուցանիշներով (կճեպի մաքրության ցուցանիշով խախտումներ (ՀՍՏ 182-99 3.2.10), սպիտակուցըª ոչ խիտ, դեղնուցըª ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվող), առկա է թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտ), որոնք կարող են նաեւ մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ: Ծառայությունը կոչով դիմում է սպառողներինª պահպանել զգոնություն, ձեռք չբերել եւ չօգտգործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու»:

Ինչ է ստացվում: «Ժողովուրդ» օրաթերթը իրականացնելով իր մասնագիտական պարտքը, հրապարակել է միանգամայն հավաստի ինֆորմացիա՝ նույն հրապարակման մեջ ներկայացնելով նաեւ երկրորդ կողմի կարծիքը, արժանացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ափինյանի կողմից նման սուբյեկտիվ վերաբերմունքի: (Քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի գույքի վրա արգելանք է դրված, վտանգված է օրաթերթի հետագա գործունեությունը):

Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը «Ժողովուրդ> օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան ասել էր. «Դե գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ոնց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը օրաթերթը 28.12.2012թ. դիմել է դատարան եւ Խ. Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել օրաթերթից եւ լրագրողից: Բայց ի տարբերություն մեծահարուստի, «Ժողովուրդ»-ը միայն ներողություն է պահանջում:

Գործի մասին մանրամասները կհրապարակվեն «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն»

24.01.2013

© Medialab.am