Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին․ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին։ Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը:

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։