Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք, և նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն. Ֆրանսիայի նախագահի հայերեն գրառումը

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու դեպքին և հայերեն գրել.

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»։