Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինելու է մեր պետության քրեական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անրադարձել է այսօր կառավարության նիստում քննարկված քրեական ենթամշակույթի դեմ պայքարին։ Նախարարի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինելու է մեր պետության քրեական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացան «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Դրանց ընդունմամբ հնարավորություն է ստեղծվելու առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:

Վստահեցնում եմ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չի սահմանափակվելու միայն օրենսդրական փոփոխություններով, ձեռնարկվելու են գործնական այլ քայլեր, որոնք կօգնեն քրեական ենթամշակույթի դեմ մղել համալիր պայքար»: