Ավստրիայի ԱԳ նախարարը սատարում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին

RA Minister of Foreign Affairs Ararat Mirzoyan and Federal Minister for Europe, Integration and Foreign Affairs of the Republic of Austria Alexander Schallenberg gave a joint press conference at the RA MFA

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն ԱԳՆ-ում տեղի ունեցած առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են ե՛ւ հայ-ավստրիական հարաբերությունները, ե՛ւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, արտգործնախարար Միրզոյանը նախարար Շալենբերգին հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ իր տեղեկություններով։

«Ուրախությամբ պիտի նկատեմ, որ պարոն Շալենբերգը, միանշանակ, ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և համանախագահության ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև՝ իր աջակցությունն է հայտնում գոյություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են հայ ռազմագերիների հարցը և մշակութային հուշարձանների պահպանման և մատչելիության հարցերը», – լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԳ նախարարը։