Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունիսի 6-ին տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, նիստին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թադևոսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը:

«Օրակարգի հարցերի շրջանակում  Արմեն Սիմոնյանն ընտրվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն, իսկ Տաթև Դանիելյանը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նիստի քարտուղար:

Հանդիպմանը քննարկվել են խորհրդի գործունեությանը և Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքի կառուցումը կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է և այդ համատեքստում կարևորել  համապատասխան կառույցների հետևողական և համակարգված աշխատանքը:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և ժամանակացույցի համաձայն հստակեցնել առաջիկա անելիքները: