Արշակ Ասլանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարոս Սիմոնյանն ազատվել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին
մասով՝ Վարոս Սիմոնյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արշակ Ասլանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին
մասով՝ Արշակ Ասլանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: