Չկալովկա համայնքի տարածքում վեր խոյացավ Հայաստանում պետական ամենաբարձր դրոշը․ մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է․

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի «Նոյ Լենդ» հյուրանոցային համալիրի տարածքում վեր խոյացավ Հայոց Եռագույնը Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ 53 մետր բարձրությամբ։

Տեղադրված Եռագույնն առայժմ ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության տարածքում։

Այն Սեւանի մակարդակից բարձր է 70 մետրով։ Դրոշն ունի 9 մետր երկարություն եւ 4,5 մետր լայնություն։ Նախաձեռնությունը պատկանում է «Նոյ Լենդ» հանգստյան գոտու սեփականատիրոջը:

Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։

Առաջնորդական տեղապահը ոգեկոչեց Հայաստանի Հանրապետության հիմնադիրների, Հայաստանի ազատության համար մարտնչող հերոսների անունները եւ խաղաղություն ու հաղթական ընթացք մաղթեց մեր հայրենիքին։

Ներկաներին Հայաստանի Հանրապետության հիմնադրման տոնի եւ դրոշի բարձրացման առիթով ողջունեցի եւ շնորհավորեցի։ Մեր նախնիները 103 տարի առաջ այս օրերին հերոսական մաքառումով հաստատեցին հայկական պետականության կերտման ճանապարհը, ինչի շնորհիվ մենք ունեցանք մեր միակ ու սուրբ հայրենիքում խաղաղ ապրելու եւ արարելու հնարավորությունը։

Այս դրոշի բարձրացումը Հայաստանի Հանրապետության հիմնադրման տոնի առթիվ լավ առիթ է` լցվելու նոր եռանդով ու հավատով եւ միասնական ուժերով շարունակել հայրենիքի շենացման ու հզորացման գործը։

Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա առթիվ, ցանկանում մեր երկրին խաղաղություն, լուսավոր ու հաղթական գալիքներ։

Возможно, это изображение (небо)