Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության. Գրությունն ուղարկվել է Ազգային ժողով

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության. Գրությունն ուղարկվել է Ազգային ժողով
Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության. Գրությունն ուղարկվել է Ազգային ժողով

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության:

Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու վերաբերյալ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել այն: Նշենք, որ նա հարցաքննության է կանչվել Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: