Համալիրը 30 միլիոն դոլարով օտարվեց անհայտ ընկերության

Համալիրը 30 միլիոն դոլարով օտարվեց անհայտ ընկերության
Համալիրը 30 միլիոն դոլարով օտարվեց անհայտ ընկերության

Քիչ առաջ կառավարությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն օտարելու որոշում կայացրեց: Շենքը եւ դրա հարակից տարածքը 30 միլիոն ամերիկյան դոլարով կվաճառվի «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» մինչ օրս անհայտ ընկերությանը: Այս ՍՊԸ-ն, ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի կայքից, հիմնադրվել է ընդամենը երեք շաբաթ առաջ՝ հուլիսի 20-ին: Ընկերության հիմնադիրը հանրությանն անհայտ Արմեն Զավենի Գեւորգյանն է: Այս […]

Քիչ առաջ կառավարությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն օտարելու որոշում կայացրեց: Շենքը եւ դրա հարակից տարածքը 30 միլիոն ամերիկյան դոլարով կվաճառվի «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» մինչ օրս անհայտ ընկերությանը: Այս ՍՊԸ-ն, ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի կայքից, հիմնադրվել է ընդամենը երեք շաբաթ առաջ՝ հուլիսի 20-ին: Ընկերության հիմնադիրը հանրությանն անհայտ Արմեն Զավենի Գեւորգյանն է: Այս անուն-հայրանուն-ազգանունով ընդամենը մեկ անձ է գրանցված ԿԸՀ ընտրողների ռեգիստրում: Բնակության վայրը՝ Երեւան, Հրաչյա Քոչարի 22/15 հասցե: Այստեղ է գրանցված նաեւ այդ ընկերությունը:

Ինչպես կառավարության նիստում գործադիրին հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գնորդը պարտավորվել է պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն 6 ամիս ժամկետով եւ առնվազն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր համալիրի 99 աշխատողների: Նա կպահպանի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծառնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք:

«ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ»-ն նպատակ ունի համալիրում ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլեւ` տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն:

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ http://armtimes.com/hy/read/68513