Թուրքիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Էրզինջան նահանգի Քեմահ գավառում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրակեղևից  շուրջ 7 կմ խորության վրա:

Տեղեկություններ ավերածությունների կամ վիրավորների մասին չեն հաղորդվում: