Մարինա Արեյան «Պոռնոգրաֆիկ նկարներում հենց այդ չինովնիկն է»

Մարինա Արեյան «Պոռնոգրաֆիկ նկարներում հենց այդ չինովնիկն է»
Մարինա Արեյան «Պոռնոգրաֆիկ նկարներում հենց այդ չինովնիկն է»

Դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արեյանի մայրը` Մարինա Արեյանը եւ Կարեն Արեյանի փաստաբան Կիմա Սարյանը այսօր «Հենարան» ակումբում խոսեցին Կարենի դեմ հարուցված քրեական գործի դատավճռից: Սարյանի փոխանցմամբ՝ «Կայացվեց վճիռ, ինչի հետ բացարձակ համաձայն չենք: Նա այս արարքում մեղավոր չէ: Գործով ձեռք բերված ապացույցները չապացուցեցին Կարենի մեղքը: Խախտվել է անմեղության կանխավարկածը, որը սահմանված է սահմանադրությամբ: Մենք համաձայն չենք, չենք լռելու եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Տիկին Արեյանի փոխանցմամբ էլ, դատարանի որոշումը իր համար անսպասելի է եղել, մինչդեռ նա մտածում էր, որ սա այն գործն է, որտեղ ոչ թե հիմնվելու են ասեկոսեների՝ այլ կոնկրետ փաստերի վրա: «Ես իրավաբան չեմ ու չեմ խոսում իբրեւ վրդովված մայր, բայց ինչու չի զննվել Անժելայի համակարգիչը, փոխարենը զննվել է Կարենինը ու ոչինչ չի հայտնաբերվել: 11 ամիս դատավարություն է վարվել, փոխանակ ճիշտ գործով զբաղվել. բառիս բուն իմաստով կապիկություն է արվել: Այսօր ինչ որ մեկը հանգիստ քնած է, որովհետեւ նրա հետույքը ծածկվեց, սա ինչ որ չինովնիկի ձեռքի գործ է, Անժելան ոչինչ է, նա ինքնուրույն չէր կարող ինչ որ բան անել: Չինովնիկ է սարքել այս ամենը, որ խայտառակ չլինի: Գուցե նկարներում հենց այդ չինովնիկն է»,-ասաց տիկին Արեյանը: Կարդալ ավելին