Օպերացիա «Գարեգին Նժդեհ», եւ ՀՀԿ-ի այլ արկածները

Օպերացիա «Գարեգին Նժդեհ», եւ ՀՀԿ-ի այլ արկածները
Օպերացիա «Գարեգին Նժդեհ», եւ ՀՀԿ-ի այլ արկածները

Սոցիալական ցանցերում բավական զգալի ուշադրություն է գրավել Գարեգին Նժդեհ ֆիլմը, որի պրեմիերան նախատեսվում է հունվարի վերջին: Ֆիլմը նկարահանել է ոչ անհայտ Հրաչ Քեշիշյանը: Ոչ անհայտ է նաեւ դերասանական կազմը: Դա մոտավորապես նույն կազմն է, ինչ որ տեսնում ենք Հրաչ Քեշիշյանի ֆիլմերում, ու նաեւ… հեռուստասերիալներում եւ հեռուստահաղորդումներում:
Կասկած չկա, որ ֆիլմը մտածված է իշխանության քարոզչության տրամաբանության շրջանակում: Դրա նպատակն իհարկե զուտ նախընտրական չէ: Այստեղ ֆիլմը շատ բան չի փոխի: Բուն նպատակն ավելի հեռահար է եւ այդ իմաստով՝ թերեւս ավելի վտանգավոր: Բանն այն է, որ փորձ է արվում իշխանության տակ այսպես ասած գաղափար դնել, փիլիսոփայություն: Մինչ այժմ իհարկե իշխող ՀՀԿ-ն միշտ էլ արտահայտվել է Նժդեհի անունից, բայց ֆիլմի «էֆեկտն» իհարկե այլ է, ֆիլմն ունի առավել հանրամատչելի բնույթ եւ հետեւաբար կարող է լինել առավել ազդեցիկ:

Վտանգն այն չէ, որ իշխանությունը փորձում է իր տակ գաղափարախոսություն, փիլիսոփայություն դնել եւ այն մատուցել հանրամատչելի եղանակով: Վտանգը նախ այն է, որ դրանով գաղափարախոսությունը կտրվում է բովանդակությունից եւ զուտ որպես ձեւ, որպես խորհրդանիշ կամ տոտեմ է մատուցվում հանրությանը՝ պաշտամունքի հնարավոր պարտադրանքով, եւ մեկ էլ այն, որ դա տեղի է ունենում հասարակական-քաղաքական դաշտում գրեթե ամայության, վերակազմակերպման անխուսափելի գործընթացի պայմաններում, երբ դժվար կլինի համարժեք գաղափարա-բովանդակային այլընտրանքի մատուցումը լայն հասարակությանը: Իսկ այդ դեպքում արդեն, իշխանական գաղափարախոսությունը, հատկապես բովանդակությունից կտրված եւ առավելապես տոտեմի հատկանիշներով, ընդհուպ մոտենում է ֆաշիզմին, եթե չի անցնում սահմանն ընդհանրապես: Կարդալ ավելին