Նոր մանրամասներ Ջերմուկում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ

Նոր մանրամասներ Ջերմուկում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ
Նոր մանրամասներ Ջերմուկում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ

Հունիսի 21-ին, ժամը 01.30-ին, շտապօգնության հերթապահ բժիշկը հաղորդում է տվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում, անհայտ անձը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, ձեռքին եղած իրով հարվածել դիմապակուն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ կոպտորեն խախտել հասարակական կարգը և տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կատարողը նույն փողոցի 26-ամյա մի բնակիչ է: Խուլիգանություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին: Խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։
26-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Քննությամբ պարզվել է, որ ժամը 24-ի սահմաններում Ջերմուկի Գործարանային փողոցում, <<ՎԱԶ-21015>> ավտոմեքենայի սրահում ծագած վիճաբանության ժամանակ խուլիգանության համար ձերբակալվածը և Ջերմուկի 2 բնակիչներ ծեծի են ենթարկել մեքենայի տիրոջը ՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք, որը տեղափոխվել է հիվանդանոց։

Այնուհետև նույն երիտասարդը առանց մեքենայի տիրոջ համաձայնության վարել է ավտոմեքենան և Շահումյան փողոցում ավտոմեքենան թողել է առանց կառավարման, ինչի հետևանքով այն բախվել է քարե պատնեշին և վնասվել։
Պարզվել է նաև, որ վիճաբանության 4 մասնակիցները ընկերներ են, որոնք միասին ոգելից խմիչք էին օգտագործել Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցում այնուհետև վիճել։

Վիճաբանության մյուս 2 մասնակիցները ներկայացվել են քննության։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախքաննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը