Մորն ու որդուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

Մարտի 13-ին, ժամը 10.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում վրաերթի էր ենթարկել 14-ամյա տղայի և նրա 40-ամյա մորը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 45-ամյա վարորդը՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Բացատրական աշխատանքների շնորհիվ նա մարտի 16-ին ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: