Գեորգի Պետրոսյանն այլեւս ԼՂՀ ԱԳ նախարարը չէ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ստորագրել է հրամանագիր, որով Գեորգի Պետրոսյանին ազատել է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնից` վերջինիս դիմումի համաձայն: Ըստ ԼՂՀ նախագահականի հաղորդարգրության, ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանին:

Բակո Սահակյանի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով` Գեորգի Պետրոսյանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդատուի պաշտոնում: Հիշեցնենք, որ օրեր առաջ Պետրոսյանը դարձել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ինչն էլ պարտադիր ենթադրում էր, որ Պետրոսյանը պետք է թողներ նախարարի պաշտոնը:

© Medialab.am