ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի եւ Գարեգին Միսկարյանի հետ:
Քննարկում է ծավալվել սահմանային անվտանգության, գերեւարված անձանց եւ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։