Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանին

ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր, հունիսի 8-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ իր առանձնատանը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին»: